24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախագահի նստավայրում փոքրիկներն էին

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ հյուրընկալում են մայրաքաղաքի եւ մարզերի բազմաթիվ երեխաների: Փոքրիկ հյուրերի համար կազմակերպվում են տոնական միջոցառումներ:

Այսօր երեկոյան հանդիսավորությամբ վառվել են Նախագահի նստավայրի տոնածառի լույսերը, որից հետո նստավայրում հյուրընկալվել են Երեւանի եւ մարզերի խնամքի ու պաշտպանության հաստատությունների` գիշերօթիկ դպրոցների, մանկատների բազմաթիվ սաներ եւ սիրիահայ երեխաները: Իսկ երեկ նախագահական նստավայրի փոքրիկ հյուրերն են եղել մայրաքաղաքի 161 դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 6-12 տարեկան 300-ից ավելի երեխաներ:

Առաջիկա օրերին Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Հանրապետության նախագահի նստավայրում կհյուընկալեն նաեւ զինծառայողների եւ զոհված ազատամարտիկների երեխաներին, թոռնիկներին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ