19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էշ նստելը մի այիբ է, էշից ընկնելն երկու. Տիգրան Ուրիխանյանին

Ուրիխանյանն ընդամենը վեց-յոթ ամիս է, ինչ, այսպես ասած, լրագրության համքարության ներկայացուցիչ է, առավել ստույգ` աշխատում է այդ համքարության հետ:  
Այդ կարճ ընթացքում նա հասցրել է վիրավորել ահագին շատ լրագրողների, արժանավոր, վաստակ ունեցող մարդկանց` իր հայտարություններում լինելով նաեւ ոչ կոռեկտ. հեռու չգնամ` իմ օրինակը ձեզ վառ ապացույց.. ես համարժեք չեմ հակադարձել, որովհետեւ ունեմ իմ օրենքները` ողջ կյանքս հավատարիմ մնալ չգրված ոսկե կանոնին` չգրել լրագրողական համքարության ներկայացուցչի դեմ:

Հիմա, ես լավ չեմ հասկանում`ինչու է այդպես ընդվզել նա, երբ իմ կին խմբագրին ինքն էլ խորհուրդ էր տալիս կանացի լինել, կնոջ նման իրեն պահել. էդ ով է իրեն ասել, որ էդ արտահայտությունն ավելի վիրավորական է, քան` այն նկարը, որի համար ինքը դատի է տվել բլոգերին:

Թանկագին Տիգրան. էներգետիկան նույնն է` մտքով սպանեցիր, մարմնով սպանեցիր. սա <ա>. բ/.ինչով չափես, նրանով կչափվես, ինչ ցանես, այն, կհնձես, բա կարողացիր կուլ տալ… էդ էլ է մեծ կարողություն. մեզ վիրավորելու համար ոչ մեկը դատի չի տվել չէ՞ քեզ. իսկ ո՞վ ասաց, որ գրչակը պակաս վիրավորական է: 
Չէ. ես կարողություն ունեցա քեզ շնորհակալ լինել, ինձ նեղացնելու համար: Մնում եմ նույնին:
Ինչու դու չես կիրառում այդ ոսկե կանոնը:
Գիտե՞ս. դա ուժեղ մարդկանց մենշնորհն է:
Հըը՞:
Փորձիր. էշ նստելը մի այիբ է, էշից ընկնելն երկու:
Հաղթահարվիր ու հետ վերցրու հայցդ. ու տես` թե ինչ իսկական տղա ես դառնում:
Դ`ու: 

Հ.Գ. Սիրելի Տիգրան, առանց քաղաքականության ոնց տեսնում եմ` յոլա չեմ գնում. լսիր. ես ինչ-որ մտածում եմ, որ քեզ դրդում են, եւ ցանկանում են դեֆոլտի տանել, որպես քաղաքական գործիչ, որից դեպ ԲՀԿ մամլո խոսնակի պաշտոնանկում մեկ քայլ է. ու դու տրվում ես այդ սադրանքին:
Սրա մասին էլ մտածիր:

 Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ