24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որոշեցին՝ անիմաստ է փողոց փակելը

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանի կողմից նախաձեռնած «Անոնիմուսների երթ»-ի մասնակիցներն այս պահին գտնվում են Ազատության հրապարակում, «Ազատ, անկախ Հայաստան», «Ռեժիմի գլխին Շանթ», «Ոչ Սահմանադրական բարեփոխումներին» արտահայտությունները վանկարկելով՝ նրանք ցանկանում են գնալ ԱԱԾ շենքի մոտ:

Նկատենք, որ երբ երթը նոր էր սկսվել մասնակիցների քանակն անհամեմատ մեծ էր, այս պահին, սակայն, մասնակիցների թիվը քչացել է: Այդ առնչությամբ Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ անիմաստ է փողոց փակելը, քանի որ քիչ մարդ է մնացել: Նա նշեց, որ մեկ ժամ անց կմնան մոտ տաս հոգի, որոնց ոստիկանները գուցե ձերբակալեն: Շահենն առաջարկեց խաղաղ երթով շարժվել դեպի ԱԱԾ-ի շենք, պաստառները բացել և վանկարկումներ հնչեցնել, որից հետո ավարտել երթը:

Հիշեցնենք, որ Հայաստանում առաջին անգամ «Անոնիմուսների երթն» անցկացվել է 2013թվականի նոյեմբերի 5-ին։ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն համախոհների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից: Երթի մեկնարկին Մաշտոցի պողոտայում բախումներ էին սկսվել ոստիկանների հետ, հնչել էին պայթյուններ, մի քանի տասնյակ մարդ բերման էր ենթարկվել: Շանթ Հարությունյանին, նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին և երթի ևս 12 մասնակիցների մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն: Նրանք դատապարտվել են 1-ից 7 տարվա ազատազրկման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ