25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Որպես խելացի քաղաքական գործիչ … Շարմազանովը` Տեր-Պետրոսյանի որոշման մասին

 ”Ինձ համար Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադադրումը սենսացիոն չէր կարող լինել և սպասելի էր: Վերջին տարիները ցույց էին տալիս, որ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է քաղաքականությունից հեռանալու: Այլ հարց է, որ ինքը պատրաստվում էր դա անել մի քիչ այլ ձևով. դուռը, նենց, լավ շրխկացնելով”,- Henaran.am –ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդի նախագահական ընտրություններում չառաջադրվելու որոշումն, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  

ԱԺ փոխնախագահը հիշեց հայտարարությունը, որ Տեր-Պետրոսյանի առաջադրումը նրա կողմից կլիներ քաղաքական ինքնասպանություն: ”Որպես խելացի քաղաքական գործիչ` նա հասկանում է, որ նույն գետը երկու անգամ չեն մտնում, և այդ իմաստով նա պատրաստում էր իր հեռանալը, այն պարագայում, երբ մենք տեսնում էինք, որ թե՛ ՀԱԿ-ը և թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում որևէ լուրջ ազդեցություն չունեին ժողովրդի տրամադրությունների վրա”,-նշեց Շարմազանովը։

Ինչ վերաբերում է նման որոշման պատճառներին, ապա ըստ ՀՀԿ խոսնակի` 68 տարեկան լինելը պատճառ չէ Տեր-Պետրոսյանի համար: ”Չի կարող 68 տարեկան լինելը պատճառ լինել Լևոն Տեր-Պետրոսյանի համար, որը, հեռու իրենից, ոչ անբուժելի հիվանդ է, խոսքը տեղն է, տեսքը՝ տեղն է: Նրա կարգի քաղաքական գործչի համար շատ տխուր և չհմնավորված էր ներկայացված պատճառը: Ֆրանսուա Միտերանը քանի՞ տարեկանում էր նախագահ աշխատում, Ժակ Շիրակը՞, այսօր Շիմոն Պերեսը որպես Իսրայելի նախագահ քանի՞ տարեկան է”,-նկատեց Շարմազանովը:

Հարցին, թե այդ դեպքում որն է առաջին նախագահի որոշման պատճառը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. 
”Այն է, որ նա հասկացավ, որ այն ”քաղաքական ֆուրորը”, որը նրան հաջողվեց 2008-ի վերադարձի ժամանակ, այլևս նրան չի հաջողվի: Ինչպես կասեր Շիլլերը՝ ”մավրը արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ”: 

Իսկ նախադասությամբ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր չառաջադրվելու պատճառաբանության մեջ նշել էր, որ միայն արտակարգ, քաոսային իրավիճակներում են պատմական, քաղաքական հայտնի դեմքերը առաջադրումների մասին որոշում կայացրել, Շարմազանովի խոսքով` ՀՀ առաջին նախագահը խոստովանեց, որ 2008-ի քաղաքական և բարոյական ճգնաժամից հետո Սերժ Սարգսյանի իշխանությանը հաջողվել է 5 տարի անց ունենալ բոլորովին այլ՝ բարոյահոգեբանական ու քաղաքական առումով նոր Հայաստան:

Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջնորդի այն հայտարարությանը, որ միևնույն է՝ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չի լինելու, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դա իր համար հեռացող, նեղացած գեներալի խոսք է ընդամենը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ