19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է մեղավոր Տուլայի վթարի համար.փոխնախարարը մանրամասնում է/վիդեո/

Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն,  այսօր՝ նոյեմբերի 5-ին Կառավարության հերթական նիստից հետո,  լրագրողների հետ զրույցում  խոսեց  նոյեմբերի 3-ին  Տուլայի մարզում տեղի ունեցած վթարի մասին, որի հետևանքով զոհվել էր 8 ՀՀ քաղաքացի, վիրավորվել 43-ը:

Առաքելյանը նշեց, որ պատվիրակություններով այնտեղ են գտնվում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ու տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, որոնք այցելել են բոլոր հիվանդներին և տեղեկացել իրավիճակի մասին:

«Տրանսպորտի և կապի նախարարն իր գործընկերոջ հետ կազմակերպեց հատուկ չվերթ դեպի Հայաստան: Այսօր ժամը 20:00-ին ինքնաթիռով կտեղափոխվեն այն բոլոր տուժածները, որոնց առողջությունը թույլ է տալիս և կտեղափոխվեն աճյունները: Ծախսերը կհոգա կառավարությունը և 12 անձ մնում են բուժումը շարունակելու Տուլայի մարզում», – հավելեց նա:

«Հետաքննություն է տեղի ունենում, որի արդյունքում ի հայտ կգան վթարի մեղավորները, կիմանաք ինչ պառճառներով է դեպքը տեղի ունեցել ու այստեղից էլ համապատասխան հետևություններ կանենք»,-ասաց փոխնախարարը ընդգծելով , որ օրենսդրության մեջ ուղևորափոխադրման մասով փոփոխություններ են առաջարկվում, որը կապ չունի դեպքի հետ, քանի որ արդեն շուրջ կես տարի առաջարկություններ են քննարկվում:

Փոխնախարարի խոսքով՝  նոր օրենսդրությունը  ենթադրում է մի փոքր ավելի վերահսկողություն:

Փոխնախարարը խոսեց նաև ճանապարհների և ուղևորափոխադրող մեքենաների վիճակի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ