19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը իր վրա վերցրեց Տուլայի վթարից տուժածների ծախսերը

Կառավարության այսօրվա նիստն սկսվել է մեկ րոպե լռութjամբ:

Գործադիրի անդամները` վարչապետի առաջարկով, հարգել են Մոսկվա- Երևան երթուղու՝ Տուլայի մոտ տեղի ունեցած վթարի զոհերի հիշատակը:

Այնուհետև վարչապետ  Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որի ղեկավար է նշանակվել  տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նշենք, որ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ միասին  Գագիկ Բեգլարյանն արդեն երկու օր է գտնվում են Տուլայի նահանգում, որտեղ  իրենց անմիջական աջացությունն են ցուցաբերում  մեր հայրենակիցներին, նրանց, ովքեր տուժել են վթարից:

« Շնորհակալ ենք ՌԴ կառավարությանը, կառավարության ղեկավարին, տրանսպորտի նախարարին: Երեկ,  մենք ՀՀ նախագահի հետ քննարկել ենք և որոշում ենք կայացրել , որ բոլոր ծախսերը՝ և’ բուժման, և’  հուղարկավորության ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնելու»,-եզրափակեց վարչապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ