28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես է պետք սկսել առավոտը

10lori0003242732bigwww

Առողջ լինելու համար մարդ պետք է իրեն հետեւի: Շատ կարեւոր է, թե ինչպես է սկսվում օրը: Takprosto.cc-ն ներկայացնում է առավոտը ճիշտ սկսելու 3 գործընթաց, որոնք կօգնեն ավելի առողջ լինել:

 

Լեզվի մաքրում:

Ամեն առավոտ մենք մաքրում ենք մեր ատամները, սակայն պետք է հիշել, որ լեզվի մարքումն ատամներից պակաս կարեւոր չէ: Հատուկ խոզանակով ամեն առավոտ մաքրեք լեզուն, քանի որ դրա վրա մեծ թվով բակտերիաներ են հավաքվում գիշերվա ընթացքում:

 

Մեկ բաժակ գոլ ջուր:

Անչափ կարեւոր է քնից հետո օրգանիզմում ջրի հաշվեկշիռը վերականգնելը: Առավոտյան արթնանալուն պես մի բաժակ գոլ ջուր խմեք, իսկ ավելի լավ է` մի փոքր լիմոնի հյութ մեջը ճզմելով: Առավոտյան լիմոնաջուրը հրաշալի հատկություններ ունի` արագացնում է նյութափոխանակությունը, մարքում լյարդը, բազմաթիվ վիտամիններով հարստացնում օրգանիզմը:

 

Մեկ գդալ մեղր:

Նախաճաշից 10 րոպե առաջ անհրաժեշտ է մեկ թեյի գդալ մեղր կուլ տալ ու վրայից մի փոքր ջուր խմել: Իհարկե, մեղրը պետք է բնական լինի: Մեղրը հրաշալի հակաօքսիդանտ է, բարձրացնում է իմունիտետն ու իհարկե, հարուստ է վիտամիններով:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ