25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պահպանողական կուսակցությունը դուրս եկավ ՀԱԿ-ից

ՀԱԿ-ի մաս կազմող Պահպանողական կուսակցությունը, որի նախագահն է Միքայել Հայրապետյանը, դուրս է գալիս ՀԱԿ-ի կազմից: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասովում է.  

 ՛՛Ի գիտություն ընդունելով ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային հարցազրույցը 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարման մասին՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր-անդամ Պահպանողական կուսակցությունը 2012թ. դեկտեմբերի 25-ից դուրս է գալիս.

1. Հայ ազգային կոնգրեսից,

 2. ՀՀ ԱԺ ՀԱԿ դաշինքից:

Պահպանողական կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ հիմնադիր-նախագահին՝ 2007-ից ի վեր Համաժողովրդական շարժումն առաջնորդելու համար: Պահպանողական կուսակցությունը կշարունակի հետեւողական պայքարը Հայաստանում սահմանադրական կարգի եւ արեւմտյան քաղաքակրթական արժեքների հաստատման, Ազատ-Անկախ Հայաստանի իր տեսլականի իրականացման համար՛՛:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ