25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սմբատ Հակոբյանը`Ռուբեն Հայրապեյանի հետ առերեսման մանրամասներից…

Սմբատ Հակոբյանը և վերջինիս պաշտպան  Արմեն Խաչատրյանը զերծ են մնում ՀՖՖ ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ առերսման մանրամասները ներկայացնելուց, բացատրելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են հանդիսանում:

Henaran.am-ի հետ զրույցում  Հակոբյանը տեղեկացրեց, որ Հայրապետյանն առերեսման ժամանակ նշել է, թե իր հայտարարությունները ստահոդ մատնություններ են:

Հակոբյանը մեկ անգամ ևս նշեց, որ փորձ է եղել ինչ-որ ձևով ապատեղեկատվություն տարածել, որ իր ծեծը կենցաղային խնդիրների հետ է կապված:

«Եթե կա նրանց շրջապատից որևէ մեկը, որի հետ մենք տալու-առնելու ունենք, թող բարձրաձայնեն, բայց նման բան մինչ օրս չի եղել: Հաջորդ փուլում նրանք փորձում են բերել նրան, որ կուլիսներում խոսում են, թե իբր ես հանրապետության գործող նախագահին հայհոյել եմ, բայց դա էլ չեն կարող ապացուցել, քանի որ մենք այն տեսակի մարդիկ ենք, որ մարդկանց վերաբերյալ անձնական բնույթի վիրավորանքներ չենք արել, երբ խնդիրը քաղաքական է»,- ասաց Հակոբյանը:

Ազատամարտիկը վստահ է, որ գործն ամբողջական կբացահայտվի դատարանի դահլիճում, մինչ այդ գործի բացահայտման ամբողջ իրականությունը, որը հայտնի է, իր կարծիքով ժամանակավրեպ է:

Սմբատ Հակոբյանը նշեց, որ որպես հայ` շատ վրդովված է:

«Ես «поддержка» ունեմ, իհարկե, չակերտների մեջ: Ես ունեմ ընկերներ, որոնց հետ մենք միասին կկարողանայինք այդ ամբողջը սկսեինք ու ջարդելով առաջ գնայինք, բայց մենք դեռ վստահում ենք այս պետությանն ու պետական այրերին, ուզում ենք իրենք այդ քայլերն անեն»:

Սմբատ Հակոբյանը և վերջինիս շահերը ներկայացնող Արմեն Խաչատրյանը զերծ են մնում ՀՖՖ ի նախագահ Ռուբեն հայրապետյանի հետ առերսման մանրամասները ներկայացնելուց, բացատրելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են հանդիսանում: Միայն Հակոբյանը տեղեկացրեց, որ Հայրապետյանն առերեսման ժամանակ նշել է, թե իր հայտարարությունները ստահոդ մատնություններ են: Հակոբյանը մեկ անգամ ևս նշեց, որ փորձ է եղել ինչ-որ ձևով ապատեղեկատվություն տարածել, որ իր ծեծը կենցաղային խնդիրների հետ է կապված: «Եթե կա նրանց շրջապատից որևէ մեկը, որի հետ մենք տալու-առնելու ունենք, թող բարձրաձայնեն, բայց նման բան մինչ օրս չի եղել: Հաջորդ փուլում նրանք փորձում են բերել նրան, որ կուլիսներում խոսում են, թե իբր ես հանրապետության գործող նախագահին հայհոյել եմ, բայց դա էլ չեն կարող ապացուցել, քանի որ մենք այն տեսակի մարդիկ ենք, որ մարդկանց վերաբերյալ անձնական բնույթի վիրավորանքներ չենք արել, երբ խնդիրը քաղաքական է»,- ասաց Հակոբյանը: Ազատամարտիկը վստահ է, որ գործն ամբողջական կբացահայտվի դատարանի դահլիճում, մինչ այդ գործի բացահայտման ամբողջ իրականությունը, որը հայտնի է, իր կարծիքով ժամանակավրեպ է: Ասուլիսի վերջում Սմբատ Հակոբյանը նշեց, որ որպես հայ` շատ վրդովված է: «Ես «поддержка» ունեմ, իհարկե, չակերտների մեջ: Ես ունեմ ընկերներ, որոնց հետ մենք միասին կկարողանայինք այդ ամբողջը սկսեինք ու ջարդելով առաջ գնայինք, բայց մենք դեռ վստահում ենք այս պետությանն ու պետական այրերին, ուզում ենք իրենք այդ քայլերն անեն»:

Հիշեցնենք, որ մի խումբ անձինք 2015թ. սեպտեմբերի 21-ին, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի 2/2 հասցեում գտնվող շինհրապարակի մոտ բռնություն են գործադրել Սմբատ Հակոբյանի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի բնակիչներ Հ.Պետրոսյանին, Ա.Սարգսյանին և Ա.Գրիգորյանին սեպտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ Ս.Հակոբյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, սակայն նրանցից 2-ն է կալանավորվել, մեկին գրավով ազատ են արձակել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ