24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մատից արյուն վերցնելու ասեղ էլ չկա. հաշամանդամը դիմում է պատասխանատուներին

Երրորդ կարգի հաշմանդամ, 37-ամյա Ավետիս Մելքոնյանը շատ հնարավոր է առաջիկա երկու ամիսը զրկվի թոշակից: Henaran.am-ը արդեն տեղեկացրել է, որ նա պիտի բուժզննություն անցնի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում, որպեսզի որոշվի հաշմանդամության հետագա կարգը : Սակայն Ավանի թիվ 12 պոլիկլինկայում “ռենտգենի համար պլյոնկա չկար” եւ բժշկուհի Սուսաննա Սարգսյանը ուղարկեց մի այլ պոլիկլինկա՝ Լուսինեի մոտ:

“Ու զգուշացրեց, որ պիտի փող մուծեմ, մոտ 14 հազար դրամ: Էդ ոնց ստացվեց մեր պոլիկլինիկայում չկա այլ տեղեր կա ”,-զարմացած հարցնում է Ավետիսը: Ամանորի նախօրեին Ավետիսը չի կարող պարտք վերցնել մտերիմներից՝ անհարմար է զգում:

“Եթե մինչեւ տարեվերջ չհասցնեմ, հունվար-փետրվարին թոշակ չեմ ստանա”,-ասում է՝ ավելացնելով, որ մայրն էլ է երկրորդ կարգի հաշմանդամ: Երկուսի թոշակով ծայրը ծայրին է հասցնում: “Ճար չունեմ դրա համար որոշեցի լրատվամիջոցներով դիմել համապատասխան մարմիններին:

Ինձ օրենքով անվճար հասնում է պոլիկլինկայում հետազոտվել, ինչու պլյոնկա չկա, ինչու ասեղ չկա, որ մատից արյուն վերցնեն: Վերականգնենք իմ իրավունքը, ես ողորմություն չեմ ուզում”,-ասում է Ավետիս Մելքոմյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ