18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սուրիկ Խաչատրյանը և Նիկոլ Փաշինյանը վերջապես հանդիպեցին /վիդեո/

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վերջապես տեսավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Փաշինյանն առիթը բաց չթողեց և իրեն հուզող հարցեր հղեց մարզպետին: Նախ պատգամավորը հետաքրքվեց, թե ինչպես է ստացվել, որ Խաչատրյանը տարիներ առաջ հայտարարել էր, որ Սյունիքի մարզում հացի գինը կէժանանա, սակայն իրականում հացն ամենաթանկը արձանագրվել է հենց Սյունիքում:

Փաշինյանը հետաքրքվեց նաև Սուրիկ Խաչատրյանի գիտական գործունեության վերաբերյալ, պատգամավորին մասնավորապես հետաքրքիր է, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում մենք տեսնենք Սուրիկ Խաչատրյանի հեղինակությամբ այսպիսի վերնագրով աշխատություն՝ «Պետական բյուջեի նախագծերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը»` հաշվի առնելով այն, որ քննարկվում է պետական բյուջեն:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ