20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հաջողվել է փրկել նորածնի կյանքը. ՀՀ-ում բացառիկ վիրահատություն է արվել /ֆոտո/

Արթիկի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին, ժամը 6:00-ին   նորածինը լույս աշխարհ է եկել առանց ծննդաբերական բարդությունների: Սակայն նորածնի վիճակը սկսել է վատանալ, գնալով սաստկացել են շնչառական անբարարության նշանները:

Նորածին Մ. Մնեյանը  ժամը 19:00-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական բժշկական կլինիկայի ռեանիմատոլոգի ուղեկցությամբ ռեանիմոբիլով տեղափոխվել է նույն կլինիկայի նորածնային վերակենդանացման բաժանմունք: Երեխայի շնչափողում խողովակ է դրվել և միացվել  արհեստական շնչառության սարքին: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Փոքրիկի կրծքավանդակի ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվել է բնածին ծանր զարգացման արատ` ստոծանու ճողվածք ձախից` շնչահեղձություն առաջացնող օղակումով: Ներարգանդային կյանքում ստոծանու ոչ ճիշտ զարգացման արդյունքում ձախ գմբեթում առաջացած անցքով որովայնի խոռոչի օրգանները տեղակայվել էին կրծքավանդակում։

Ծնվելուց հետո դա պատճառ էր դարձել արագ զարգացող ծանր շնչառական անբավարարության` կյանքին սպառնացող վտանգով: Ախտորոշումից հետո նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Կյանքի ցուցումներով նույն օրը, ժամը 22:00-ին փոքրիկը վիրահատվել է:

Հայաստանում առաջին անգամ նորածինը ծնվելուց ժամեր անց  ծայրահեղ ծանր վիճակում վիրահատվել է էնդոսկոպիկ եղանակով: Երկու 6մմ և 3մմ անցքերից կատարվել է թորակոսկոպիա` կրծքավանդակում տեղադրված գործիքներով  բարակ և հաստ աղիների գալարները ներուղղվել են որովայնի խոռոչ և ստոծանու 4×3սմ դեֆեկտը փակվել է հանգուցային կարերով: Վիրահատությունը կատարել են կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Դալլաքյանը և մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արա Կարապետյանը: Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հոկտեմբերի 26-ին երեխան բավարար վիճակում դուրս է գրվել հիվանդանոցից:

10

6

7

8

9

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ