20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավտոբուսի վթարի պատճառ կարող էր լինել վարորդի հեռախոսը. նոր մանրամասներ

Ռուսաստանի հայերի միության Տուլայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Պապյանը չի բացառում, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի պատճառ կարող է դարձած լինել վարորդի հեռախոսը։ «Արմենպրես»ի հետ զրույցում նա նշում է, որ վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորները պատմել են, որ հեռախոսազանգի պատճառով վարորդը թեքվել է, որպեսզի հատակից վերցնի հեռախոսն ու կորցնելով կառավարումը բախվել է ճամփեզրին եւ շուռ եկել: Պապյանը շեշտում է, որ դա դեռե ւս վարկած է, եւ պետք է սպասել մինչեւ ոստիկանությունը համապատասխան հետաքննություն անցկացնի:

Պապյանի խոսքով, տեղի հայերն օգնություն են ցուցաբերում տուժած հայրենակիցներին եւ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ խնդիրները լուծելու համար: «Նրանք տարբեր հիվանդանոցներում են գտնվում: Բոլորն էլ վախեցած են: Նրանցից շատերի վիճակն այնքան էլ լավ չի: Շատերի ոտքերն են կոտրվել, շատերի ձեռքերն են վնասվել: Նրանց հետ աշխատում են բժիշկներ, հոգեբաններ:

Անձամբ ինձ մի քանի անգամ զանգել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա կարգադրել է, որ արվի հնարավոր ամեն ինչ` հարցերը լուծելու համար: Ներկա դրությամբ ժամանակավոր կացարանում կա 12 հոգի: Նրանք բոլորն էլ վախեցած են, անհանգստացած: Կա նաեւ մեքենա, և ցանկացած պահի, երբ նրանք ցանկանան, կվերադառնան Երեւան: Մենք հիմա հիվանդանոցից հիվանդանոց ենք անցնում, որպեսզի տեղեկանանք մեր հայրենակիցների առողջական վիճակի մասին»,- ասաց Ռաֆիկ Պապյանը` հավելելով, որ վթարի զոհերի թիվը 8-ն է:

Նոյեմբերի 3-ին` ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում ՄոսկվաԵրևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸտրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտվածհանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, որոնցից առայժմ հայտնի է միայն մեկի անունը` Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947թ.): Տուժել է 43 ՀՀ քաղաքացի:

Աղբյուր` http:// armenpress.am/arm/news/824339/

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ