17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր Սահմանադրությունը և առողջ ապրելու իրավունքը

«Սահմանադրության մեջ կան և դրական միտումներ, կան նաև բացասական միտումներ, Դրականը այն է, որ առաջին անգամ Սահմանադրության մեջ ընդգրկվում է կայուն զարգացման գաղափարը և դա մեզ հնարավորություն է տալիս ցանկացած գործնեություն ծավալելիս էկոլոգիական կոմպոնենտը հաշվի առնել և նաև սոցիալական արդարության կետերն են կարևորվում»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

Դանիելյանը նշեց, որ կան բազմաթիվ կետեր, որոնք խորը ուսումնասիրության կարիք ունեն:

«Մի բան ակնհայտ է` սահմանադրական փոփոխություններում պետք է անդրադարձ կատարվեր էկոլոգիական խնդիրներին: Նախ, կցանկանայի, որ պետությունը ոչ միայն խթաներ շրջակա միջավայրի պահպանությունը, այլ հենց հետամուտ լիներ և մաքուր շրջակա միջավայր ստեղծեր: Այնուհետ, կցանկանայի, որ վերականգնվեր մարդու՝ էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայրում ապրելու և իր այդ իրավունքը դատարանում վիճարկելու հարցը»,- նշեց բնապահպանության նախկին նախարարը:

Կարինե Դանիելյանը նշեց, որ նոր Սահմանադրության մեջ բացակայում է 33.2 հոդվածը, որը հաստատում է անձի՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքը. «Հարցը կրկին բարձրացրել ենք նախագահի հետ հանդիպման ժամանակ և  ԱԺ-ում: Վարդան Պողոսյանն ասաց,՝ որ դա սահմանվում է օրենքներով եւ կարիք չկա արտացոլել սահմանադրության մեջ»:

Քննարկման երկրորդ բանախոսի,  ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով էլ՝ սահմանադրական բարեփոխումները նվազեցնում են պետության կարգավորիչ դերը. «Հայեցակարգերից մեկը սահմանում է, որ պետությունը միայն նպատակներ կարող է դնել, որոնք պետք է իրագործի իր հնարավորության շրջանակում: Այս հայեցակարգը ենթադրում է պետության պարտավորությունների ազատում եւ դրանց տեղափոխություն անորոշ նպատակների դաշտ: Ասենք, պետության նպատակային քաղաքականություն կարող է լինել ամբողջ Հայաստանի տարածքը հանքաարդյունաբերության վերածելը: Բայց դրանից բխող հետևանքները քաղաքացու պարտավորությունների մեջ են մտնում: Այսինքն, եթե վավերացնենք այս սահմանադրությունը, կստացվի, որ քաղաքացիներն են պետությանը նման իրավունք տալիս»:

Հրանուշ Խառատյանի բնորոշմամբ՝ իշխանությունները նաեւ լիազորվում են սոցիալական ոլորտում ունենալու պասիվ քաղաքականություն. «Լիազորում ենք պետության իրավունքը՝ մեզ հետո թոշակ չտալու: Պետությունը հրաժարվելու է իր այդ պարտավորությունից: Չեմ ասում՝ անպայման այդպես է լինելու, բայց բարձրաձայնում եմ այդ հարցը»,-ընդգծեց Խառատյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ