16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԿԸՀ-ն բաշխել է Սահմանադրության հանրաքվեի հանձնաժողովների պաշտոնները

Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 888-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 621-ական,

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 155-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 111-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 111-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 111-ական:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ