16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Դատավորը դատարկե՞լ է պետբյուջեն.Հայկական ժամանակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի` ժամանակին կայացրած երկու վճիռները շատ թանկ նստեցին ՀՀ պետական բյուջեի եւ հարկատուների վրա: “Դանիելյանը եւ մյուսներն ընդդեմ ՀՀ-ի” եւ “Սեֆիլյանը ընդդեմ ՀՀ-ի” գործերով ԵԴ-ն որոշել է, որ ՀՀ պետբյուջեից Դանիելյանների ընտանիքին պետք է վճարվի 95 հազար 506 եվրո, Սեֆիլյանին` 6 հազար եվրո: Այս 2 գործով անարդար վճիռներ է կայացրել հենց դատավոր Գայանե Կարախանյանը, որը “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հարցին իրեն պատասխանատու համարու՞մ է, ասել է.

“Դա ինչ հարց է, որ ինձ տալիս ես: Մենք օրենքով սահմանված կարգով լսել ենք, բոլոր բողոքները քննարկվել են: Հետագայում, թե ինչ նոր հանգամանքներ են երեւան եկել, ինչ պատճառաբանություններ են եղել, ես չեմ կարող իմանալ: Ժամանակին այդ գործերը բոլորն էլ բողոքարկվել են, վերադաս դատարանները դրանք քննել են: Այդ գործերից չկա մեկը, որը բողոքարկված չլինի, եւ միայն առաջին ատյանի դատարանն այն քննած լինի”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ