20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մի թքիր ջրհորը, կարող է մի օր ծարավ լինես . Տեր-Պետրոսյանը մոռացավ այս մասին

՛՛Ընդդիմությունը կորցրեց միավորվելու բոլոր հնարավորությունները՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել ՛՛Սոցիոմետր՛՛ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

 Նրա խոսքով, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշումը խառնեց բոլոր խաղաքարտերը: ՛՛Եթե ՀԱԿ-ը հույս ուներ, որ ԲՀԿ-ի ուսերին կարող էր գալ իշխանության, այդ հույսն էլ վերացավ՛՛,-նկատել է սոցիոլոգն ու հավելել, որ ԲՀԿ նախագահն ընտրեց  ՛՛ոչ ձեզ, ոչ՝ մեզ՛՛ տարբերակը:

 ՛՛ Մի թքիր ջրհորը, կարող է մի օր ծարավ լինես՛՛,-Ադիբեկյանը հիշել է այս խոսքերը, որոնք, ըստ նրա, մոռացավ Տեր-Պետրոսյանը:  ՛՛Նա կտրեց բոլոր այն ճյուղերը, որոնց վրա հիմա կարող էր հենված լինել՛՛,-համոզմունք հայտնեց բանախոսը՝ հիշեցնելով, թե ժամանակին Տեր-Պետրոսյանն ինչպես վարվեց  ՀՅԴ-ի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

 Ադիբեկյանի կարծիքով` ՀԱԿ-ի մնացուկներն , ստեղծված իրավիճակում կարող են աջակցել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, որի վարկանիշը, սակայն այնքան էլ բարձր չէ:

 ՛՛Ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ Սերժ Սարգսյանը հեշտությամբ գա իշխանության՛՛,-շարունակել է սոցիոլոգը՝ հավելելով, որ ընտրությունների հարցը կլուծվի մեկ փուլով :

 Անդրադառնալով ԲՀԿ-ի ընտրազանգվածին, նա կարծիք հայտնեց, որ այդ ձայների միայն 1/3-ը կվերաբաշխվի: Ըստ սոցիոլոգի,  ԲՀԿ-ի խաղից դուրս գալը նշանակում է,  որ կաշառվել ցանկացողները չեն բավարարվի:

 Ինչ վերաբերվում է ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, Ահարոն Ադիբեկյանի խոսքով, նա կարող է  ներկայանալ որպես   առանձին կենտրոնամետ ուժ :

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ