24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախարարն ամփոփեց ֆինանսական տարին

ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսումներով 2012 թվականին հանրապետությունում այս տարի կունենանք տնտեսական աճ, որը փոքր ինչ կգերազանցի իրական ՀՆԱ-ի աճը 7%-ով: Այսօր այս մասին անցող տարին ամփոփող ասուլիսին ասել է ՀՀ ֆինանսների նախարարՎաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով, տարին հաջող էր՝ հատկապես տարածաշրջանային զարգացումների համեմատությամբ, որտեղ տնտեսական աճը գնահատվում է 4-5%:

Տնտեսական աճը, ըստ նախարարի, կզուգակցվի ցածր գնաճով: Նախարարի խոսքով տասներկուամսյա գնաճը կլինի 4%-ի սահմաններում, իսկ միջին գնաճը կհասնի 2.5%-ի: Ընդհանուր աճ կնկատվի տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ շինարարության ոլորտի: ՛՛Միայն շինարարությունը աճ չի ունենա, սակայն հաջորդ տարի այդ ոլորտում եւս կլինեն փոփոխություններ, քանի որ կմեկնարկի Հյուսիս-Հարավի ճանապարհային միջանցքի շինարարությունը՛՛,-ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:

Ինչ վերաբերվում է պակասորդին, ապա այն կմնա նույն  մակարդաի վրա`10.5-11%-ի միջակայքում: Անդրադառնալով ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր ալիքի հնարավորությանը, Վաչե Գաբրիելյանն այն քիչ հավանական համարեց, թեեւ չբացառեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ