20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երկիրը լուրջ վտանգի առաջ է, մենք դրել Սահմանադրություն ենք փոխում/վիդեո/

«Երկիրը գտնվում է  քաղաքական, տնտեսական, ռազմական  լուրջ ճնշումների առաջ, իսկ մենք դրել Սահմանադրություն ենք փոխում»,-ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին Հրանտ Բագրատյանը դեմ է Սահմանադրական բարեփոխումներին: Նրա խոսքով` առաջադեմ երկրների 80 տոկոսի պարագայում՝ կաՄիացյալ Նահանգները:

Նախկին վարչապետը դեմ է մեկ պալատ ունեցող պառլամենտական համակարգին: Նրա հավաստմամբ՝  միապալատանի պառլամենտները բերում են դիկտատուրայի, նույնիսկ ֆաշիզմի, իսկ մեր երկիրը փորձելով դեմոկրատական ներկայանալ, գալիս հանգում է՝ կուսակցապետության:

Բագրատյանն ընդգծում է` ինքը ի սկզբանե նշել է, որ դեմ է այս Սահմանադրությանը. «Ես դեմ եմ եղել ու այն այնքան կարևոր եմ համարել, որ  ընդունել եմ նախագահին հանդիպելու առաջարկը և նրա հետ քննարկել եմ իմ դիտողությունները»,-նշեց Բագրատյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունները արդյոք վերարտադրման խնդիր են լուծում ու նոր Սահմանադրության ընդունման մեջ ինչ շահագրգռվածություն ունի Սերժ Սարգսյանը, Բագրատյանը պատասխանեց.

«Նախագահի հետ ես զրուցել եմ ու նրա մտահոգության շուրջ եզրակացություն չեմ անում: Գիտեմ միայն, որ նախագահը , որը այս Սահմանադրությամբ վարչապետ է կոչվում և որին ընտրելու է Ազգային ժողովը, ավելի շատ լիազորություններ է ունենալու»:

Մանրամասաները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ