25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հին հայերը ամանորին մաքրում էին իրենց հոգիները

 Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամանորը մնում է հայերի ամենասիրված տոներից մեկը: Այսպես է կարծում ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը: Նրա նկարագրությամբ՝  նոր տարին ավանդույթային հասարակությունում մեծ շուքով չի նշվել և տարածում է  ստացել միայն քսաներորդ դարում: ՛՛Սակայն հայերը հավուր պատշաճի են պատրաստվել այս տոնին:

Ուտեստի մեջ որոշակի սահմանափակումներ են եղել, քանի որ պահքի օրեր էին նաև, չէր կարելի օգտագործել մսային սննդամթերք՛՛,-նշում է ազգրագետը: Նախկինում նոր տարուն մարդիկ հավասարակշռության էին բերում իրենց միկրոաշխարհը`մաքրելով ոչ միայն իրենց տները, այլև նշանակություն տալով հոգեկան մաքրությունը:

՛՛Ամանորը երկրագործական, սկսվող տարվա հաջողությունն ապահովելու խորհուրդ է ունեցել, շատ բան որոշակիորեն պահպանվել է, օրինակ՝ ամանորյա եռուզեռը, բայց մենք երբեմն տրվում ենք շվայտության, տոնը նրա համար չէ, որ մեզ համար հետո խնդիրներ առաջացնի ոչ միայն մեր ստամոքսում, այլև բյուջեին վնասի՛՛,-պատմում է Պողոսյանը:

Նրա խոսքով՝ հին հայերը ևս դեկտեմբերի 30-ից լուրջ նախապատրաստություններ էին տեսնում, բայց նրանց համար ավելի սիրելի էր հունվարի վեցը՝ Սուրբ ծնունդը: Նրանք ժամանակակից հայերի նման ամանորին պարտադրված չէին այցելում միմյանց, միայն հարևաններին հյուրասիրում էին իրենց պատրաստած ուտեստները:

Ազգագրագետի խոսքով` մեր օրերում ե դեռեւս բավականին ավանդապաշտ են Սյունիքի, Շիրակի, Արարատի մարզերը, նաև ջավախահայությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ