20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հարկայինը “մուծվել” է տալիս եղեգնաձորցի գործարարներին

Եղեգնաձորի հարկային տեսչությունը վերջին ամիսներին հավելյալ գումարներ է պահանջել մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներից “պլան” կատարելու համար: Այդ մասին գործարարներին տեղեկացրել է անձամբ  տեսչության պետը կամ նրա տեղակալը: Գործարարները,  բացառությամբ մի քանիսի,  վճարել են պահանջված գումարները:

Այն կազմել է հարյուր հազարից  500 000 ՀՀ դրամ: “Մուծված” գործարարները Henaran.am –ին պատմել են,  որ տվել են՝  հանկարծ “գլխներին չսարքեն”: Եղեգնաձորի կենտրոնում գործում է մոտ 60  խանութ  եւ ծառայություն մատուցող  կառույցներ, բայց “նալոգ” գանձվում է անգամ քաղաքի ծայրամասերում գտնվող փոքրիկ կրպակներից: Գործարարները չգիտեն, ՊԵԿ-ի՞ց են  հավելյալ “պլանի կատարում” պահանջել  մարզային տեսչություններից, թե՞ վերջիններս արջի ծառայություն են մատուցում:   

Գումարը չտված գործարարներից մեկը պահանջել է  բացատրել, թե դրանք ինչ հավելյալ գումարներ են, ինչպես են ձեւակերպում նրանք այդ հարկը, երբ ինքը  մինչեւ տարեվերջ իրենից օրենքով պահանջվող բոլոր հարկերը վճարել է: Բնականաբար, ձեւակերպումը եղել է բանավոր ու  գործարարներն էլ պնդել են,  որ երբ հարկային տեսչությունը կունենա ձեւաթղթերը, կամ կարողանա բացատրի  ի՞նչ հարկեր են, ինչի՞ համար են գանձվում,  այդ ժամանակ էլ կվճարեն:

Եղեգնաձորցի գործարարները խուսափում են այս մասին բարձրաձայնել եւ բնականաբար նշել իրենց անունները: Ի դեպ, վերջերս ձերբակալվել է Վայոց ձորի մարզի Շատինի գյուղապետ Մարատ Սմբատյանը: Վերջինս ունի սեփական խանութ, բենզալցակայան եւ չկարողնալով տանել հարկային տեսուչների կամայականությունները՝ ընդվզել է, նույնիսկ, ըստ տեսուչների՝ քաշքշել նրանց:

Նշենք նաեւ, որ շատինցիների պատմելով, նախորդ տարիներին երկու անգամ հարկային տեսչությունը սխալ կեղծ տուգանք է ձեւակերպել գյուղապետի խանութի վրա:  Մարատ Սմբատյանն էլ դիմել է  դատարան եւ երկու անգամ էլ շահել: Ասում են, հարկային տեսչությունը հիմա “քեն” է հանում:

Հ. Գ. Henaran.am-ը հարցի առնչությամբ ակնակալում է ՊԵԿ-ի պաշտոնական պատասխանը: 

Նշենք, որ այսուհետ՝ամեն կիրակի, Henaran.am-ը ներկայացնելու է “Կյանքը մարզերում” նախագիծը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ