19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թռչում ենք տաքանալու․ կործանված ուղևորների լուսանկարներն ու պատմությունները /ֆոտո, վիդեո/

3 անձնագրի լուսանկար ու մեկնաբանությունը․ «Ուռա, թռչում ենք տաքանալու», սա Տատյանա Գրոմովայի գրառումն է համացանցում։ Նա ամուսնու եւ 10 ամսական դստեր՝ Դարինայի հետ մեկնել էր Շարմ էլ Շեյխ՝ հանգստի, սակայն տուն այդպես էլ չհասան։

Ռուսական կործանված Airbus A321-ում 224 հոգի էին՝ իրենց պատմություննով ու կյանքից սպասումներով։ Դրանք չիրականացան․․․

Օդաչուները չեն հիշատակում «վերջին» բառը, ասում են՝ «ծայրահեղ»։ Կործանված ինքանթիռի երկրորդ օդաչու Սերգեյ Տրուխաչովը ճակատագրական թռիչքի նախորդ օրը զանգահարել են դստերը, երկար խոսել, բողոքել էր ինքանթիռի վատ վիճակից։ Նա փորձառու օդաչու էր, երկրի ամենաերկար չվերթներն էր իրականացնում, գրում է НТВ.Ru-ն։

Ուղեւորներից Օքսանա եւ Ալեքսեյ Սեմակովները շատ էին սպասել այս 8 օրյա արձակուրդին։ Ամբողջ օրն աշխատում էին՝ ամուսինը՝ փրկարար ծառայությունում, կինը՝ ոստիկանությունում։ Գնացել էին՝ կնոջ 40-ամյակը նշելու։

Անաստասիա Բոգդանովան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի ուսանող էր, որը վերադառնում էր արձակուրդից։ 2016 թվականին նա պետք է ավարտեր համալսարանը։
Եկատերինա Մուրաշովան, ընկերների բնութագրությամբ,ուրախության ու կենսասիրության աղբյուր էր։ Գեղեցիկ կին, մայր։ Նրա դուստրը մնաց առանց մոր, երեխան մոր հետ չէր մեկնել հանգստի։

Ուղեւորների թվում էր նաեւ Պսկովի փոխքաղաքապետ Ալեքսանդր Կոպիլովը։ Նա կնոջ հետ մեկնել էր՝ արձակուրդը վայելելու․․․․
69d7294d757b5cc924892bb622f102dd Nh7koLNIMA8 Untitled-8 754463195933831 Untitled-9 L--c7U-qozc

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ