25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փետրվարի 18-ի քննությունը. Րաֆֆիի կոչը

՛՛Մենք պետք է ուժեղացնենք մեր բանակը, ներդնում կատարենք, բանակը պետք է ուժեղ լինի իր չափանիշներով, և քաղաքկաան կողմնակալությունը որևէ տեղ չունի հայոց բանակում, որտեղ շարքային զինովրներն օգտագործվում են սրա կամ նրա կողմից՛՛,-այսօր ՛՛Ժառանգության՛՛ համագումարում իր ելույթում ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանի հետ հարբերություններում իրական ռազմավարության հաստատում պետք է լինի, որը հիմնված կլինի փոխադարձ նորագույն հարգանքի, և փոխադարձ շահերի վրա:

՛՛Հաջորդ նախագահությունը պետք է ծառայի նաև մինչև Ցեղասպանության հարյուրամյակը՝ ջրբաժանը, այդ հարցը լուծման գտնելուն՛՛,-նշեց նա:

՛՛Բայց հիմնական գործը մեր տանն է, մեկ ու կես միլոիոն հայրենակիցներ մեր մեղքով են գնացել երկրից մեր անկախության տարիներին, դրա համար ուրիշ ոչ մի պետություն մեղավոր չէ: Մենք միասին պիտի հաղթահարենք այն, որ շարքային գյուղացու մոտ անտարբերություն է սեփական երկրի նկատմամբ՛՛,-հավելեց Հովհաննիսյանը:

Վերջինս  ընդգծեց նաև, որ փետրևվարի 19-ը չի բացվելու, եթե պայքարը հիմիկվանից չգնա: Նրա խոսքով՝ նա ով տանն է նստած, նա պայմաններ է ստեղծում իշխանության վերարտադրման համար:  ՛՛Փետրվարի 18-ին բոլորս միասին հանձնելու ենք ժամանակակից մեր ամենալուրջ քննությունը: Եկել է սարեր շարժելու, մեր սիրո ժամանակը՛՛,-նկատեց Րաֆֆի Հովհաննիսյանն ու հայտարարեց.

՛՛Ես հայտարուոմ եմ, որ մասնակցելու եմ որպես ՀՀ շարքային քաղաքացի նախագահական առաջիկա ընտրություններում: Փետրվարի 18-ին մեր երկիրը դանալու է սիրո, մեր սեփական երկիրը մեզ պատկանելու, վախի վերացման երկիր՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ