24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուրիխանյանը «այլընտրանքային» կառույց է ստեղծո՞ւմ. Ժողովուրդ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԿԸՀ-ն նախօրեին հրավիրած նիստում մերժել է «Քաղաքացիական շտաբ» անվանումով հասարակական կազմակերպության  գրանցումը, որպես դիտորդական առաքելություն դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ընթացքում: ԿԸՀ-ն իր որոշումը հիմնավորել է այն փաստով, որ նշված կազմակերպության կանոնադրությունում ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության մասին դրույթներ չկան, ինչը օրենսդրության պահանջ է:

Թերթը երեկ զրուցեց «Քաղաքացիական շտաբ»-ի վարչության անդամ Նորայր Ալոյանի հետ, որը, սակայն, հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով, որ ցանկացած հարցի պատասխանը ստանալու համար անհրաժեշտ է դիմել «Ալյանս» կուսակցության մամլո խոսնակ Վարդան Քոչարյանին: Այսինքն՝ նշված ՀԿ-ն ԲՀԿ խմբակցության անդամ, Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցության «կից» կառույց է: Ուստի հարց է ծագում՝ եթե ցանկանում են սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնել, ապա ինչու գործընթացը հենց  կուսակցությամբ չեն ցանկացել իրականացնել և նման զարտուղի ճանապարհներ են փնտրում:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ