19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Համագումարը կսկսվի ` կհասկանաք. Բիշարյանը չմեկնաբանեց

Քիչ անց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի ՕԵԿ տասնմեկերորդ համագումարը: Համագումարի օրակարգում երեք հարց է` տասներեք թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին ՕԵԿ դիրքորոշման հարցը, ՕԵԿ վարչության կազմը հաստատելու եւ արտահերթ համագումարին հայտարարություն ընդունելու հարցը:

Նախատեսվում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի զեկույցը: Համագումարին ներկա է մոտ երկու հազար չորս հարյուր պատվիրակ:

Նշենք, որ ՕԵԿ համագումարին, բացի կոալիցիոն գործընկեր Հանրապետականից, այլ քաղաքական ուժեր հրավիրված չեն: Համագումարին ներկա կլինեն ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նշենք, որ ՕԵԿ-ը մինչ համագումարն արդեն հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահին:

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը չմեկնաբանեց, թե ինչու այլ քաղաքական ուժեր չեն հրավիրվել: Այդ մասին լրագրողների հարցին միայն ասաց.”Համագումարը կսկսվի, կհասկանաք”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ