20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մենք շատ քիչ ենք մնացել որպես ընդդիմադիր եւ թույլ չենք կարող տալ մեզ առանձին գործելու շռայլությունը.Արմեն Մարտիրոսյան

Այսօր` հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում մեկնարկեց «Չեք անցկացնի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը:

«Սուտ է, որ ընդդիմությունը միասնական չի գործում»,-այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, ընդդիմության պառակտվածության մասին իշխանության տարած քարոզչությունն ամբողջությամբ հերյուրանք է։

«Եւ «Նոր Հայաստանը», եւ «Չեք անցկացնին» համախմբված աշխատում ենք, անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք, գործողությունները համադրում ենք։ Մենք նաեւ ընթանում ենք միասնական գործողություններ կատարելու ճանապարհով։ Մի փոքր կարող է կողքից դժվար թվալ, բայց ես մեկ հույս ունեմ, որ մենք միասնական ուղու վրա լինելու ենք: Մենք մեկս մյուսի դեմ չենք չենք գործում։ Մենք շատ քիչ ենք մնացել որպես ընդդիմադիր եւ թույլ չենք կարող տալ մեզ առանձին գործելու շռայլությունը»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով`  իշխանությունը փորձեց պառակտել ընդդիմադիր քաղաքական ուժերին, ձեւավորեց «Այո»-ի շտաբը։

«Որեւէ փոքրիշատե ժողովրդավար երկրում չեք կարող տեսնել, որ վարչական ռեսուրսն ամբողջությամբ լծվել է որևէ քարոզարշավի, իսկ Հայաստանում այդպես է։ Դա ցույց է տալիս, որ իշխանությունը բացահայտ գնում է  իշխանությունը զավթելու ճանապարհով»,-ընդգծեց քաղաքական գործիչը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ