25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եգիպտոսում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի 2-րդ փուլը

 

Եգիպտոսում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի 2-րդ փուլը, հաղորդում է “Reuters”-ը:

Նախօրեին երկրում հերթական բախումներն են տեղի ունեցել նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ: Ոստիկանությունը ցուցարարներին ցրել է արցունքաբեր գազի օգնությամբ: Երկրի մեծությամբ 2-րդ քաղաքում` Ալեքսանդրիայում, բախումների հետեւանքով  շուրջ 70 մարսդ է տուժել: 

Նախորդ շաբաթ կայացած հանրաքվեի առաջին փուլի արդյունքներով`երկրի գլխավոր օրենքի նախագծին հավանություն  է տվել ընտրողների 57 տոկոսը:

Եգիպտոսի գլխավոր ընդդիմադիր կոալիցիան` “Փրկության ազգային ճակատը”, պահանջել է ստուգել քվեարկության ընթացքում կայացած 4000 խախտումների մասին հաղորդագրությունները եւ նորից անցկացնել քվեարկության առաջին փուլը, սակայն կառավարական հանձնախումբը դրա համար բավարար լուրջ հիմքեր չի հայտնաբերել: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ