19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լեւոն Տեր-Պետրոսյանը հուսախաբ արեց /վիդեո/

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ողջունելով  ՀՀՇ համագումարի պատվիրակներին ասաց, որ ինքն էլ ՀՀՇ անդամ, եւ միայն այդ կուսակցությունում է եղել: Նա ասաց, որ մեր երկրում մաեն ինչ խանվել է իրար, եւ կուզենար խոսել պառակտման մասին: Ըստ նրա, մեր ազգը բաժանում են արեւամետի եւ ռուսամետի: Տեր-Պետրոսյանի խոսքով սա վտանգավոր է: Հայաստանը հակառուսական եւ հակաամերիկական չի պիտի լինի:”Կա նաեւ այն կարծիքը, որ ով չունենա ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի աջակցությունը չի կարող նախագահ ընտրվել: Լսեք, դա այդպես չի:Հայաստանը կարող է ինքնուրույն  լուծելու հարցերը”,-ասաց նա:

Անդրադառնալով քաղաքական կողմնորոշումներին՝ Տեր-Պետրոսյանն ասաց, որ դրանք բխում են շահերից: Խոսքի վերջում ՀԱԿ առաջնորդը հայտարարեց, որ բոլորն սպասում են երեւի կարեւոր ինչ-որ բանի, իսկ ինքը եկել է դասախոսություն կարդալու: “Բայց պետք է հիասթափեցնեմ ձեզ, այդքանը ինչի համար կարդացի: Ես դիմել եմ գերտերություններին`Չինաստանին, Ամերիկային, Ռուսաստանին, սպասում եմ պատասխանները գան: Ես 2 օրից կհայտարարեմ իմ որոշումը”,-կատակեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ