29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Սիրո ձայնի» տիրուհին․ Հելեն Սեգարա․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

1042full-hélène-ségara

Ֆրանսիացի հայտնի երգչուհի Հելեն Սեգարան երբեք չի թաքցրել, որ իր մեջ նաեւ հայկական արյուն է հոսում եւ մեծ հպարտությամբ է խոսում այդ մասին։

Հելեն Սեգարան ծնվել է 1971 թվականին, Ֆրանսիայի հարավ-արևելքի Վար արվարձանի Սի-Ֆուր-Լե-Պլաժ բնակավայրում։ Հայրը՝ Բերնար Ռիցցոն, իտալացի է, մայրը՝ Թերեզա Գասպարյան՝ հայուհի։ Հելենի հայազգի տատիկը Մուշից փախել և ապաստան է գտել Ֆրանսիայի մանկատներից մեկում։ Աղջկա դաստիարակությամբ հիմնականում զբաղվել են հայազգի տատիկը և պապիկը։ 11 տարեկան հասակում Հելենը կատարել է L’amour en heritage (Սիրո ժառանգություն) երգը և ստացել առաջին մրցանակը։ 15 տարեկանում թողել է ուսումը և շարունակել երգել ֆրանսիական ակումբներում, ռեստորաններում։

1993 թվականին թողարկել է առաջին «Լոին» ալբոմը, որը հաջողություն չի ունեցել։ 18 տարեկանում լույս աշխարհ է բերել որդուն՝ Ռաֆայելին։ 1996 թվականին որդու՝ Ռաֆայելի հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է պրոդյուսեր Օրլանդո Ջիլիոտտիի հետ (երգչուհի Դալիդայի եղբայրը), ով դարձել է նրա պրոդյուսերը։ Նոր «Je vous aime adieu» սինգլը նրան հաջողություն է բերել և արժանացրել մի շարք մրցանակների։ Այդ և մի քանի այլ երգեր տեղ են գտել նրա «Ապակե սիրտ» (1999) ալբոմում, որի երգերից մեկում հանդես է եկել Անդրեա Բոչելլիի հետ։ Ձայներիզը վաճառվել է ավելի քան 600.000 օրինակով։ 1997 թվականին նրան մեծ հաջողություն և փառք է բերել Էսմերալդայի դերը «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որից հետո երգել է «Անաստասիա» մուլտֆիլմի երգը։

1999 թվականին ստիպված է եղել լքել մյուզիքլը,  Քվեբեքում շրջագայության ընթացքում  Հելենը ձայնը կորցրել է։

Որոշ ժամանակ բուժվելուց եւ ձայնի վերականգնումից հետո, թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ և շուրջ 25 սինգլ։ 2000 թվականին Սեգարան արժանացել է Victoires de la Musique «Տարվա արտիստ» և NRJ «Տարվա ֆրանսալեզու բացահայտում» մրցանակների։

2003 թ.-ին  նրա կյանքը կտրուկ փոխվեց. Հելենն ամուսնացավ երաժիշտ Մատյո Լյոկայի հետ  և նույն տարում նրան որդի պարգևեց: Մեկ տարի անց ծնվեց նրանց դուստրը՝ Մայան:
Հենց այդ ժամանակահատվածում Հելենը սկսեց հետաքրքրվել իր ծագումով:  Նա   խոստովանում է. <Երբ հասունանում ես և ընտանիք կազմում, սկսում  ես հետաքրքրվել արմատներով…>:

Այն ամիսներին,երբ Հելենը սպասում էր իր աղջկա՝ Մայայի լույս աշխարհ գալուն, նրա մեջ մեծ ցանկություն արթնացավ իմանալու, թե ովքեր  են եղել իր հեռավոր նախնիները:

<Ցեղասպանություն> բառը Հելենի համար  վերացական հասկացություն չէր։  Այդ ամենը տեղի էր ունեցել հենց ի՛ր ընտանիքի հետ: Ի՛ր տատն ու պապն էին լքել հայրենիքը և  փախել հեռավոր Ֆրանսիա… Հելեն Սեգարան սկսեց ակտիվորեն մասնակցել ֆրանսահայ համայնքի գործունեությանը, իսկ նրա սկավառակները համալրվեցին հայկական մոտիվներ պարունակող երգերով:  Նա նույնիսկ հայերենով ձայնագրեց  <Դլե յաման>-ը,  չնայած չի տիրապետում հայերենին։

Նրա երգերը տարբեր տարիների գլխավորել են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի երաժշտական հիթ-շքերթները։ 2014 թվականին «Իլ Դիվո» քառյակի հետ «Կատուներ» մյուզիքլում կատարել է «Հիշողություն» երգը։

Ֆրանսիայում Հելենի հիասքանչ ձայնը <սիրո ձայն > են անվանում: 2006 թ.-ին Հելեն Սեգարան իր մոր՝ Թերեզա Գասպարյանի հետ այցելեց Հայաստան: Դա նրանց առաջին այցն էր նախնիների երկիր: Հանրահայտ երգչուհին հիացած էր Հայաստանով:  <Այստեղ ես զգում եմ, ինչպես իմ տանը>, – ասաց Հայաստանում Հելենը։

740full-hélène-ségara (1) 1118full-hélène-ségara (1) 740full-hélène-ségara 1118full-hélène-ségara

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ