25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գնդապետը դիմեց ծայրահեղ քայլի

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն անժամկետ հացադուլ է հայտարել։ Այդ մասին Henaran.am-ին տեղեկացրեց  «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:։

Նրա փոխանցմամբ՝ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Ավետիսյանը այդ կերպ իր բողոքն է արտահայտում  փակ նիստում կայացված հանձնաժողովի որոշման դեմ։ Հիշեցնենք, վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը մերժել է դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին դիմումը։

Սարուխանյանը տեղեկացրեց նաև, որ գնադեպետի հետ միասին նման որոշում են կայացրել, հանձնաժողովի վճռից դժգոհ այլ կալանավորներ ևս:

«Վոլոդյան պինդ է, ամուր է ու վստահ իր համոզմունքների մեջ: Նրա կողքին են նաև ընկերները ու ընտանիքի անդամները: Ազատամարտիկները կշարունակեն սատարել Վոլոդյա Ավետիսյանին»,-ընդգծեց Գագիկ Սարուխանյանը:

Հիշեցնենք, Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության մեջ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։

Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ