18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն փոխեց կարգազանցներին

ԲՀԿ-ն որոշել է, թե ովքեր են հայաստանյան պատվիրակություններում փոխարինելու ԲՀԿ-ական այն պատգամավորներին, ովքեր անցյալ ամիս ետ կանչվեցին խմբակցության որոշմամբ: Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը տեղեկացրեց, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության կազմում Էլինար Վարդանյանին կփոխարինի Աբրահամ Մանուկյանը, իսկ ԵԱՀԿ-ի հայաստանյան պատվիրակության կազմում Ստեփան Մարգարյանին փոխարինելու է Միքայել Մելքումյանը:

Բաբայանի փոխանցմամբ` Նաիրա Զոհրաբյանին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության մեջ փոխարինել է Արայիկ Աղաբաբյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն պաշտոնապես պնդում էր, թե ԲՀԿ-ականների փոփոխությունը պայմանավորված է ռոտացիաներով, սակայն հարցազրույցներում ԲՀԿ-ականները բաց տեքստով հայտարարում էին, որ ԲՀԿ-ում Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին որոշել են պատժել Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խմբակցության որոշմանը դեմ գնալու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ