29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կա՞ գրիպի համաճարակ /վիդեո/

«Վերջին մեկ շաբաթում սուր շնչառական վիրուսի 2354 դեպք է արձանագրվել, ինչը շեմից բավականին ցածր է: Իհարկե, կմոտենանք շեմին, բայց դա չի նշանակում, որ մեզ մոտ կարող է դիտվել բռնկում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ  Լիլիթ Ավետիսյանը:

Ավետիսյանի փոխանցմամբ՝  համաճարակային իրավիճակն այս պահին հանրապետությունում  հանգիստ է. «Կան հիվանդություններ, որոնք սեզոնային են, ամռանը՝ աղիքային, ձմռանը օդակաթիլային վարակներն են տարածված: Փակ տարածքներում, օդափոխություն չկատարելով՝ մենք նպաստում ենք այդ վարակների տարածմանը»:

Մասնագետի խոսքով՝սեզոնի սկզբից շաբաթական մոնիտորինգ են անցկացնում, իսկ երբ համաճարակային շեմն անցնում է, սկսում են օրական մոնիտորինգ անցկացնել.

«Այժմ իրականացնում ենք շաբաթական մոնիթորինգ և արձանագրում, որ անցած ու նախանցած տարիների նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ սուր շնչառական հիվանդություններով, գրիպով հիվանդացության դեպքերը հանրապետությունում մի փոքր նվազել են:

Եթե որոշ ժամանակ անց սուր շնչառական հիվանդությունների թույլատրելի շեմի բարձրացում նկատվի, Առողջապահության նախարարությունը կփոխի մարտավարությունը: Իսկ առայժմ անհանգստանալու կարիք չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ