20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, Սերժ Սարգսյան

“Հայաստանի քաղաքական կյանքի ամենակարեւոր իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն էին”,- “Ռոսիա 24” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` ամփոփելով անցնող տարին, նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 

Հանրապետության ղեկավարը նշել է, որ անցնող տարին Հայաստանի համար աչքի ընկավ ընտրական գործընթացների առատությամբ. “Մեր երկիրը գտնվում է ընտրական ցիկլի գագաթնակետին. մենք մայիսին անցկացրեցինք Հայաստանի խորհրդարանի ընտրություններ, սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ արդեն երկու ամիս անց կլինեն նախագահի ընտրությունները”: 

Խոսելով 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին` Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է լավ ընտրություններ անցկացնելու առիթով.”Ես ուրախ եմ, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները շատ լավ անցան: Ես գլխավորում էի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը, ընտրությունները մեր մոտ մրցակցային միջավայրում էին, ու փառք Աստծո, դրանք չանցան բռնության, անթույլատրելիի սահմանները”: 

Լրագրողը մեջբերել է  ԶԼՄ-ների հետազոտությունները, ըստ որի,  այս պահին գործող նախագահը հաղթելու մեծ շանսեր ունի, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը նշել է. “Իրականում ես համարում եմ, որ լավ հնարավորություն ունեմ մեր ժողովրդի վստահությունը շահելու, այդ պաշտոնում երկրորդ ժամկետում պաշտոնավարելու համար”: Կարեւոր ձեռքերումներից նախագահը առանձնացրել է հասարակության բացումը: “Ես համարում եմ, որ այժմ Հայաստանում առկա է բաց հասարակություն. մարդիկ ազատ քննադատում են իշխանություններին, առկա է քաղաքական մրցակցային պայքար: Գտնում եմ, որ մեր լրատվամիջոցներն իրենց ազատ են զգում”,- ասել է Սարգսյանը: Չնայած Հայաստանի նախագահը նաեւ ակնարակել է, որ լրատվամիջոցները, ինչպես բոլոր երկրներում, դժգոհում են, սակայն այդ ուղղությամբ բավականաչափ աշխատանք է կատարվել:

 Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին:

“Գիտեք` երբ ամեն օր այդ մարդիկ Ադրբեջանի ղեկավարությունից լսում են, որ հայերն իրենց թշնամիներն են, կամ Երեւանը, որը մոտ ապագայում նշելու է իր 2800-ամյակը, բուն ադրբեջանական տարածք է, երբ մարդասպանին հերոսացնում են, վճարում են հունգարական բանտում նստած տարիների աշխատավարձը, այս ժողովուրդը նույնիսկ չի ցանկանում լսել եւ չի ունենալու որեւէ կապ Ադրբեջանի հետ”,- շեշտել է Սերժ Սարգսյանը:

 

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, եւ եթե ադրբեջանական արկածախնդրությունը հասնի ռազմական ուժի կիրառման, ապա Հայաստանն իր բոլոր հնարավորություններով կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: “Կարող է հարց առաջանալ` Ադրբեջանը տնտեսապես ավելի ուժեղ է, նրա բնակչությունն ավելի շատ է: Սա նախ ամենահիմնական պայմանները չեն, եւ երկրորդ` չեմ կարծում, որ Հայաստանի բնակչության կամ հայության որեւէ մասը կհամաձայնվի որեւէ ճնշման տակ զիջել Ղարաբաղը”,- փաստել է Հայաստանի նախագահը` վերահաստատելով, որ Հայաստանը բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ