25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը դարձավ Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման ՄԱԿ-ի կոմիտեի անդամ

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով) որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեում Հայաստանի լիիրավ անդամության մասին:

Մինչ Գլխավոր ասամբլեայի որոշումը, այս հարցի ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում քննարկումների ընթացքում, Ադրբեջանը ամիսներ շարունակ ջանքեր էր գործադրում խոչընդոտելու Հայաստանի անդամակցությունը: Այնուամենայնիվ, հայկական կողմի տարբեր ուղղություններով կատարված դիվանագիտական աշխատանքների արդյունքում, դեկտեմբերի 18-ին ԳԱ-ն որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեին Հայաստանի Հանրապետության լիիրավ անդամակցության մասին:

Այսպիսով, սա Բաքվին ուղղված միջազգային հանրության եւս մեկ ուղերձ էր առ այն, որ Հայաստանին մեկուսացնելու Ադրբեջանի ղեկավարության ծրագրերն ի սկզբանե դատապարտված են ձախողման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ