23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Զբաղված են իմիտացիայով»

ԱԺ քառօրյայի ավարտին լրագրողների հետ կազմակերպվող ճեպացրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իր հայտարարությունները մեջբերում են կոնտեքստից դուրս: Խոսքը այն հայտարարության մասին է, որտեղ նա արձագանքել է «Նոր Հայաստանի» հայտարարություններին, թե նրանք դեկտեմեբերի 1-ից պատրաստվում են ճնշում գործադրել իշխանությունների նկատմամբ: Բաղդասարյանը հերքեց, թե ասել է, որ «Նոր Հայաստանով» պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

Բաղդասարյանը պարզաբանեց, որ ընդամենը ասել է, թե ինչ-որ կատարվի ընդդիմության կողմից, պետք է լինի օրենքի սահմաններում, եթե որևէ բան կատարվի օրենքի սահմաններից դուրս, դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

Խոսելով քառօրյային քննարկված նույնականացման քարտերի մասին օրինագծից, ինչը համարվում է կրկնաքվեարկություններ ապահովող միջոց, Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ իրենք էլ վերահսկողության առումով խնդիրներ տեսնում են, սակայն քննարկումները շարունակվում են, որպեսզի գտնեն լավագույն տարբերակը:

Արձագանքելով դիտարկումներին, թե Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող հատվածը պնդում է, որ ՀՀԿ-ն արդեն իսկ աշխատանքներ է տանում հանրաքվեն կեղծելու ուղղությամբ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը զարմացավ:

Բաղդասարյանի համոզմամբ` ընդդիմադիր հատվածը զբաղված է իմիտացիայով, որպեսզի ժողովրդի մոտ տպավորություն ստեղծի:  Նրա խոսքով` դեռևս որևէ քարոչություն չի արվում, քննարկվում է շտաբի մարտավարությունը` ինչպես կարելի է խոսել վարչական լծակներն օգտագործելու մասին. «որևէ գյուղապետի հետ չեն հանդիպել և քվե բերելու խոսակցություններ չեն եղել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ