29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան մեզ հետ սիրախաղ կանի, իսկ 2015-ից հետո կրկին կանցնի թշնամական վերաբերմունքի. Արա Պապյան

image_13664

“Եթե մենք առաջարկում ենք Արեւմտյան Հայաստանի տարածքներում ստեղծել այսպես կոչված “փոքրիկ Եվրամիություն”, ապա կարելի է լեզու գտնել”: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Մոդուս Վիվենդի” կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` խոսելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայ-թուրքական հարաբերություններից: 

Նրա կարծիքով` քրդերը շահագրգռված են մեզ հետ համագործակցելու, քանի որ  նրանք սկսել են խոսել ցեղասպանության ժամանակ իրենց գործած մեղքերի մասին: Սակայն Հայաստանը պետք է հավասարակշիռ քաղաքականություն վարի` փորձելով Թուրքիային զսպել քրդական գործոնով:

Արա Պապյանը նշեց, որ Թուրքիան մտադիր է սփյուռքում գտնել մարդիկ եւ համագործակցել նրանց հետ` լավ հասկանալով, որ 2015-ին ցեղասպանության 100-ամյա տարելիցը կարող է քաղաքական գործոն դառնալ: Բանախոսը մտավախություն ունի, որ մենք արդյունքի չենք հասնի: “Թուրքիան մեզ հետ սիրախաղ կանի, իսկ 2015-ից հետո կրկին կանցնի թշնամական վերաբերմունքի”,-նկատեց Արա Պապյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ