24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լրացնել պարտվողների մի ամբողջ շարք` էդ իմը չի… /վիդեո/

“Հանրապետություն”  կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, չի առաջադրվի նախագահական ընտրութուններում: Կուսակցության համագումարից հետ մի քանի հարց ուղղեցինք Արամ Սարգսյանին:

Նա, նախ հստակեցրեց, որ որոշումը չի նշանակում, թե “Հանրապետութունը” բոյկոտելու է ընտրությունները: “Ամսի տասնութին գնալու եմ ընտրական տեղամաս եւ իրականացնելու եմ իմ ընտրական իրավունքը` փակ, գաղտնի քվեարկությամբ: Կուսակցության անդամներից կան մարդիկ, որոնք հակված են դեմ քվեարկել բոլորին: Մենք ընդհանուր տեսակետն ասացինք, թե ինչպես ենք վերաբերվում այս ընտրություններին”,-ասաց Արամ Սարգսյանը:

Դիտարկմանը, որ Արամ սարգսյանը հայտարարել էր, որ եթե ժողովուրդն իրեն ասի`դու իմ թեկնածուն ես, կառաջադրվի, “Հանրապետության” նախագահը պատասխանեց.”Ցավոք, այդպես չեղավ, ես շրջեցի հանրապետության մարզերից գրեթե կեսից ավելին, ցավոք այդ ոգեւորությունը չկար”:

Արամ Սարգսյանն ասաց, որ սխալվում էր` կարծելով, թե նախագահական ընտրությունների նախաշեմին հասարակությունը կակտիվանա: Նրա համոզմամբ,  հասարակությունն  այսօր անտարբեր է դարձել, որի մեղավորը հասարակությունը չէ:

“Հասարակության համար միշտ էսպես է եղել` իշխանությունը վատն է, ինքը մերը չէ, ինքը խաբում է , այ ընդդիմության տղեքը մերն են , իրենք լավն են, իրենց թեկուզ մենակ չթողնելու համար կանգնենք իրենց կողքին, հիմա հասարակությունը մեզ էլ է կասկածում”:

Արամ Սարգսյանի խոսքով, սրա պատճառն այն է, որ ընդդիմությունը հասարակությանը թողած, ինչ-որ ստվերակյին պայմանավորվածությունների ու բանակցությունների էր գնում. ‘’Ես անձամբ չեմ գնացել, երբեք չի եղել, իմ կյանքում չի կարող նման բան լինել: Իմ վարչապտության օրոք ես անգամ բարձրաձայնեցի Մեղրիի տարբերակը, ինչը վտանգավոր էր”:

Արամ Սարգսյանի համոզմամբ այս “կեղծ գաղտնիություն ու կեղծ բերանփակությունն” է մեր դժբախտութունների պատճառը:

Խոսելով ընդդիմադիր թեկնածուներին սատարելու հնարավորության մասին, “Հանրապետություն” կուսակցության նախագահը եւս մեկ անգամ նշեց, որ առանց գաղափարական ընդհանուր եզրերի այլեւս դաշինքների չի գնա եւ չի կրկնի նախկին սխալը:

Henaran.am –ի հարցին, թե ազատական գաղափարախոսության հենքով հնարավո՞ր է արդյոք նոր համախմբում, Արամ Սարգսյանն պատասխանեց.’’ Միանշանակ, ամեն ինչ անելու եմ, որ ազատական ուժերը համախմբվեն, ձեւավորվի ազատական մոտեցում ունեցող ուժերի դաշտ”:

Նրա խոսքով, երկիրն այս վիճակից հանելու միակ ուղին դա է, որովհետեւ մյուս թեեւերում գոյություն ունեցող գաղափարախոսությունը մեզ տանում է դեպի անցյալ:

Նշենք, որ “Հանրապետության” համագումարին ներկա էին ազատական գաղափարներ կրող ուժերի ներկայացուցիչներ եւ քաղաքական գործիչներ` “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ՀԱԿ նախկին անդամներ Դավիթ Շահնազարյանը, Արարատ Զուրաբյանը, Ազատ դեմոկրատ Ալեքսանդր Արզումանյանը, Ժառանգության առաջնոր Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջիններիս հետ հնարավոր միավորման շուրջ քննարկումներ են ընթանո՞ւմ են: “Մինչեւ համագումարի օրը որեւէ մեկի մոտ քննարկում չի եղել, ընտրություններից հետո եւ այս շրջանում դա ոչ միայն ցանկալի է, այլեւ անհրաժեշտ, եւ ես ինքս էլ կնախաձեռնեմ”,-ի պատասխան արձագանքեց Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ որպես պոտենցիալ դաշնակից տեսնում է հոկտեմբերի  27 –ի եւ մարտի մեկի հետ կապ չունեցող բոլոր անհատներին, քաղաքական ուժերին եւ գործիչներին:

Ինչ վերաբերվում է հարցին, թե արդյո՞ք չառաջադրվելը չի ընկալվի որպես նահանջ, Արամ Սարգսյանն արձագանքեց, որ ընտրություններին գնում են հաղթած, իսկ այսօր, ըստ նրա, որեւէ ուժ չկա, որը հաղթել է, ներառյալ նաեւ Սերժ Սարգյսանը, որովհետեւ այս երկրում որպես այդպիսին, ընտրություններ չկան:

“Առաջիկա նախագահական ընտրութունները աշխարհի վերջը չեն , ինչպես տեսանք, այսօր էլ աշխարհի վերջը չէ: Լրացնել պարտվողների մի ամբողջ շարք` էդ իմը չի, ես հաղթող եմ, Ժամանկը կգա, կհաղթեմ”,-եզրափակեց Արամ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ