20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երեխան մեկ ամիս ապրել է մահացած քեռու հետ՝ մտածելով, որ նա քնած է /վիդեո/

Մի ամբողջ ամիս 11-ամյա Վիտալին ապրել է մահացած քեռու հետ նույն բնակարանում։ Երեխայի մայրը՝ 38-ամյա Օլգան, ունենալով հոգեկան խնդիրներ, անընդհատ պնդել է, թե իր եղբայրը քնած է եւ մշտապես խոսել է եղբոր դիակի հետ։

Դեպքը տեղի է ունեցել Եկատերինբուրգում, հայտնում է Lifenews-ը։

Ոստիկաններին կանչել են հարեւանները, քանի որ մուտքում անտանելի հոտ է տարածվել։ Ոստիկանները ուժով մուտք են գործել բնակարան ու հայտնաբերել տղամարդու դին, ով մեկ ամիս առաջ էր մահացել։ Օլգան ոչ միայն չէր հայտնել եղբոր մահվան մասին, այլեւ նրա կողքին ջեռուցիչ է միացրած եղել, որպեսզի եղբայրը չմրսի։

Նման պայմաններում 11-ամյա երեխան ապրել է մի ամբողջ ամիս եւ ոչինչ չի հասկացել։ Դպրոցում պատմել են, որ տղան այս ընթացքում գերազանց է սովորել, նրա պահվածքում արտասովոր ոչինչ չի եղել։ Մայրն էլ այդ ընթացքում եկել է ծնողական ժողովի, կրկին իրեն սովորականի նման է պահել, հետաքրքրվել որդու առաջադիմությամբ։

Երբ ամեն ինչ պարզվել է, Օլգային տեղափոխել են հոգեբուժարան, իսկ երեխայի հետ հոգեբան է աշխատում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ