20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վրաններ կխփեն Երևանի կենտրոնում

Հոկտեմբերի 29-ին առավոտից կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել Եկմալյան փողոցի նախկին բնակիչները, որոնց բնակարանները ժամանակին կառավարության որոշումներով ներառված էին գերակա շահի տակ ընկած տարածքներում՝ այլ կառուցապատումների համար:

«Արդեն 10 տարի է մեր շենքերը քանդել են ու խոստացել 5 տարվա մեջ մեզ ապահովել բնակարաններով: Ասեցին` պետական կարիքների համար քանդում են մեր տները, 10 տարի է սպասում ենք՝ ո՛չ վարձ են տալիս, ոչ՛տուն»,- Henaran.am-ի հետ զրույցում ասացին:

Բնակիչները նշեցին, որ պատրաստվում են ծայրահեղ քայլերի դիմել: Կարինե Պապոյանի խոսքով՝ վրաններ կտեղադրեն փողոցում ու չեն հեռանա իրենց նախկին բնակավայրի տարածքից:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ