19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահական ընտրությունների տրոյական ձիերը եւ Հ1-ը

՛՛Նախագահական ընտրություններում կլինեն առաջադրվող տրոյական ձիեր, ովքեր միայն եթերի ժամանակն են խլելու հիմնական թեկնածուներից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ  Պարույր Հայրիկյանը: Վերջինս իզուր չհիշատակեց եթերային ժամանակը, քանի որ ինչպես ինքը նշեց, անհանգստացած է նախագահական ընտրություններում ՛՛Հանրային՛՛ հեռուստաընկերության մեկ րոպեի համար սահմանված արժեքով:

՛՛Նվազագույն աշխատավարձ ստացող հայ մարդը պետք է չօգտվի ոչ մի բարիքներից, չուտի, չխմի, չհագնվի, ոչ մի բան չանի, որպեսզի կարողանա մեկ ժամ խոսել ՛՛Հանրային՛՛ կոչվող հեռուստատեսության եթերում՛՛,-բացատրեց Հայրիկյանը:

Նշենք, որ փետրվարի 18-ին կայանալիք հանրապետության նախագահի ընտրության նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քաղաքական գովազդի վճարովի եթերաժամի մեկ րոպեի սակագինը հանրային հեռուստատեսության համար սահմանված է 80 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, իսկ հանրային ռադիոընկերության եթերի համար՝ 3600 դրամ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ