18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Որևէ մեկի վրա թիվ չկա դրված. Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վստահ է՝ հանրաքվեի շտաբի կազմում նշանակված պետական գործիչները քարոզչությամբ զբաղվելու են աշխատանքային ժամից հետո: Henaran.am-ը Գալուստ Սահակյանից հետաքրքվեց, թե արդյո՞ք ճիշտ է մամուլում տեղ գտած այն հրապարակումը, որ նախօրնեին նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը շտաբ է հրավիրել ՀՀԿ-ական գործարար պատգամավորներին և հրահանգել, որ անհրաժեշտություն կա հանրաքվեին ապահովել 700 հազար «այո» ձայն:

«Նման հանդիպումներ եղել են, կլինեն, ընդհանարապես կուսակցության բոլոր ուժերի առումով կլինեն, իսկ. բնականաբար. այդ թիվը ի հայտ է եկել այն պատճառով, որ պետք է 650 հազարից 700 հազար «այո»  քվեարկող, որպեսզի հանրաքվեն իրականացվի »,- ասաց Գալուստ Սահակյանը: Մեր ճշտող հարցին, թե նշանակում է, որ հստակ թիվ է դրված՝ ԱԺ նախագահն առարկեց. «Որևէ մեկի վրա թիվ չկա դրված, առավել ևս ինձ վրա, մենք գիտենք, թե ինչ ենք անում, թիվը վերաբերումէ օրենքի, այսինքն՝ պետք է լինեն 650 հազարից ավելի «այո» ձայներ, որ հանրաքվեն անցնի»: Չնայած դրան՝ Սահակյանը նշեց, որ այդ թիվն ապահովելու վերաբերյալ որևէ մտադրություններ չկան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ