25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սպանվածները ո՞նց կարող էին խոսել. հարցնում է մահացած զինվորի մայրը /վիդեո/

Դեկտեմբերի 21-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2010 թ. հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունիի 2-րդ թիվ N մարտական դիրքերում մահացած 6 զինծառայողների՝ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բուլղադարյանի 2012 թ. հուլիսի 28-ի քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջի մասին նիստը: Նախորդ նիստում իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը ներկայացրել էր իր բողոքը եւ ժամանակ խնդրել  գործի նյութերին ծանոթանալու համար:

 Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տեղեկատվության,  2010 թ. հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունիի 2-րդ թիվ N մարտական դիրքերում հրազենային մարտական վնասվածքով հայտնաբերվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադեւոսյանի եւ ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանի, Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի եւ Արտեմ Մանասյանի դիակները:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի վերաբերյալ շուրջ 2 տարի կատարվել է նախաքննություն:

2012 թ. հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բուլղադարյանի կողմից կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ հաշվի առնելով Կարո Այվազյանի եւ Վարդգես Թադեւոսյանի մահացած լինելու հանգամանքը:

Ռոբերտ Հովհաննիսյանի եւ Անդրանիկ Սարգսյանի իրավահաջորդներ Միքայել Հովհաննիսյանը, Սվետլանա Կարապետյանը եւ իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դիմում-բողոք են ուղղել զինդատախազ Գեւորգ Կոստանյանին՝ պահանջելով վերացնել վարույթը կարճելու մասին որոշումը եւ գործն ուղարկել նախաքննության: Բողոքի հիմքում դրվել է նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված քրեադատավարական օրենսդրական խախտումները:

2012 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանի կողմից ստացվել է բողոքը մերժելու մասին որոշում, որը բողոքարկվել է դատական կարգով:

Արթուր Սաքունցը մանրամասն ներկայացրեց այլ փաստարկները, ըստ որի հարկավոր է գործը նոր նախաքննությամբ սկսել: Նա խնդրեց ծանոթանալ գաղտնի փաստաթղթերին, որոնք կան քրեական գործում: Քննիչը չառարկեց բայց առաջարկեց միայն ընթերցման համար: Դատարանը հայտարարեց ընդմիջում, եւ հիմա Սաքունցը ծանոթանում է այդ փաստաթղթերին:

Անդրանիկ Սարգսյանի մայրն ասաց, որ որ իր տղան մեկ տարի 9 ամիս կապավոր է եղել եւ ինքը տեղյակ չի եղել, թե ինչու են նրան տեղափոխել առաջին գիծ: Դեպքի նույն օրը ինքը խոսել է որդու հետ: Զանգը եղել է  ժամը 6.20-ին, իսկ նախաքննական մարմինը նշել էր, որ ժամը 5-ին մահացած է եղել: “Ինչպե՞ս կարող էին մահացածները խոսել”,- դատարանին հարցրեց նա: Նա նաեւ պատմեց, որ տուժածներից մեկի քեռին, որն ինքնասպան է եղել, ասել է, որ տղաների մահվան մեղավորները Ֆելիքս Բաղդասարյանն ու Գառնիկ Դանիելյանն են: “Դրանց ես չէի ճանաչում, հետո իմացա հրամանատարն ու տեղակալն են”,-ասաց տիկին Սվետլանան՝ շարունակելով, որ դիրքեր մտնողներին գրանցամատյանում գրանցում էին: “Բա ուր են գրանցումները, խի չկան”,-ասաց նա:

Դատավոր Արման Խաչատրյանը մտավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Նրա խոսքով, կարող էր վճիռը այս տարի հրապարակել, սակայն նման գործերով բողոքարկման ժամկետը տասը օր է: Հաշվի առնելով դա եւ կողմերի համաձայնությունը, դատավորը վճիռը կհրապարակի 2013թ, հունվարի  8-ին, ժամը  17-ին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ