25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կամ պետք է համաձայնես ՀԱԿ-ի հետ կամ` Սերժ Սարգսյանի կողմից ես

“Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հարգանքով է վերաբվերվում “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը: Այս մասին այսօր “Հանրապետության”  համագումարից առաջ պատասխանելով Henaran.am –ի հարցին, ասաց Արամ Սարգսյանը:

Մեր դիտարկմանը, թե իր կարծիքով հնարավոր է, որ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը հաջորդի ՀԱԿ-ը լքողների նոր ալիք, Արամ Սարգսյանը պատասխանեց.”Ես նման ալիք չեմ տեսել, ժամանակին, երբ դեմ եմ եղել  ՀԱԿ-ի վարած քաղաքական կուրսին, ինչը իմ կարծիքով` ծանր վիճակի հասցրեց ընդդիմադիր ամբողջ հարթությունը եւ քաղաքական դաշտը, այդ ժամանակ ես չեմ տեսել  մարդիկ, ովքեր ԲՀԿ-ի հետ համագործակցությանը դեմ լինեն”:

Արամ Սարգսյանն ասաց, որ ՀԱԿ-ի խնդիրներին անդրադառնալ չի ցանկանում: “Ես չեմ ուզում ՀԱԿ-ի խնդիրը մեկնաբանել , ես չեմ ուզում որեւէ բանով խանգարել ՀԱԿ-ին: Ուրիշ խնդիր է, որ ես եղել եմ այն մարդը, ով գնացել է առաջին նախագահի տուն եւ խնդրել է, որ նա մտնի էդ գործընթացի մեջ: Ես համարել եմ դա ճիշտ եւ հպարտանում եմ իմ այդ քայլերով, այլ խնդիր է, որ ընդդիմությունը ժամանակի մեջ երբեմն մոռանում է իր նպատակը անելու միջոցը եւ փորձում է այդ խնդիրը լուծել այլ միջոցներով: Ես դրան եմ դեմ եղել եւ որեւէ այլ բան ՀԱԿ-ի մասին ասելու չունեմ”:

Արամ Սարգսյանն ասաց, որ ՀԱԿ-ին համարում է ընդդիմություն եւ հաջողություն է մաղթում: “Հանրապետություն” կուսակցության նախագահը միեւնույն ժամանակ նշեց.”Ես այն ժամանակ էլ հիմա էլ համարում եմ, որ երկրի այսօրվա իրավիճակի պատասխանատուները հոտեմբերի քսանյոթից, մարտի մեկից հետո բոլոր այն ուժերն են, ովքեր համախմբվեցին իշխանությունների շուրջ` դրանով իսկ արդարացնելով այդ գործընթացները` լեգիտիմացնելով դրանք եւ կոալիցիա կազմելով: Ես այդ ուժերի հետ համագործակցությունը համարել եմ ոչ իրատեսական եւ ոչ ճիշտ”’:

Արամ Սարգսյանն ասաց , որ եղել են նաեւ տարաձայնություններ աշխարհաքաղաքական առումով, բայց այստեղ մեղավորն ինքն է, որ դաշինքների է գնացել այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ ընդհանուր գաղափարական եզրեր չի ունեցել: Այսուհետ Արամ Սարգսյանն այդ սխալը չի կրկնի:

Վերջին շրջանում իշխանությունների հետ համագործակցության մեղադրանքներ են հնչում իր հասցեին, հարցին Արամ Սարգսյանը պատասխանեց.”Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր փորձում են վիճակն այդպիսին ներկայացնել:  Ընդհանրապես ՀՀ քաղաքական դաշտը հանձինս նաեւ ՀԱԿ-ի բաժանվեց երկու մասի` կամ պետք է համաձայնվես ՀԱԿ-ի հետ եւ ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, կամ դու Սերժ Սարգսյանի կողմից ես:

Ես մերժում եմ թե Սերժ Սարգսյանին, թե Ռոբերտ Քոչարյանին, թե “Բարգավաճ Հայաստանին” եւ նրանց հետ համագործակցելու խնդիր չունեմ, թե նրանք ինչպես են դա որակում, դա արդեն իրենց խնդիրն է: Նաեւ այդ որակման համար իրենք խնդիր ունեն այսօր, ինչից ես չեմ ուրախանում”:

Հետաքրքրվեցինք, հնարվոր է, որ ՀԱԿ-ից դուրս եկած գործիչները համախմբվեն: Արամ Սարգսյանն ուղիղ պատասխան չտվեց` նշելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա համագումարի ժամանակ իր ելույթում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ