19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ջուլիան Ասանժը նոր “ռումբ” է պատրաստել

“Wikileaks” կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը խոստացել է, որ 2013-ին իր կայքն ավելի քան միլիոն նոր գաղտնի փաստաթղթեր կհրապարակի, հաղորդում է  “The Guardian”-ը: Ասանժն իր հայտարարությունն արել է դեկտեմբերի 20-ի ուշ երեկոյան` Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբից ելույթ ունենալով: Նա ընդգծել է, որ նոր տեղեկությունները “աշխարհի բոլոր երկրներին են վերաբերում”: 

Ասանժը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Էկվադորի իշխանություններին իրեն ապաստան տալու համար` նշելով, որ ինքն արդեն 6 ամիս գտնվում է այդ երկրի դեսպանատանը: Ասանժին լսելու են ժամանել նրա բազմաթիվ կողմնակիցները, որոնցից շատերը նաեւ վառված մոմեր են բերել իրենց հետ: Ոստիկանները հատուկ հսկողություն են սահմանել դեսպանատան մոտ:

Հիշեցնենք, որ 41-ամյա Ասանժը Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը թաքնվում է հունիսի 19-ից: Նա չի կարող դուրս գալ դեսպանատան տարածքից, քանի որ նրան անմիջապես կձերբակալի լոնդոնյան ոստիկանությունը: Ասանժն զգուշանում է իրեն` ԱՄՆ-ին հանձնելուց, որտեղ նա “պետության թշնամի” է համարվում` “Wikileaks”-ում  ԿՀՎ-ի` Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմների մասին գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար:

Օգոստոսին Էկվադորի դեսպանատունն Ասանժին քաղաքական ապաստան տվեց, եւ հայտարարեց, որ պատրաստ է նրան իրենց մոտ թողնել “թեկուզ եւ 200 տարով”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ