25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Այնպես կազմակերպենք հանրաքվեն, որ խոցելի կողմ չլինի»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համակարգելու է պատգամավորների քարոզչական աշխատանքները, հանդիպումներն ընտրողների հետ՝ ստեղծելով աշխատանքային խմբեր: Լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ ՀՀԿ նախընտրական շտաբում ընդգրկված Վիգեն Սարգսյանը համակարգելու է քարոզչական աշխատանքները, Հովիկ Հովսեփյանը զբաղվելու է կազմակերպչական աշխատանքներով, իսկ Արմեն Երիցյանը համակարգելու է մարզային քարոզչությունը:

Ընդ որում՝ Բաղդասարյանը վստահեցրեց, որ ոչ ոք չի օգտագործելու վարչական լծակները, իսկ այդ մարդիկ ընդգրկվել են շտաբում, քանի որ փորձառու են:

«Մենք պետք է այնպես կազմակերպենք հանրաքվեն, որ խոցելի կողմ չլինի, քանի որ այս գործընթացին հետևում է ամբողջ միջազգային հանրությունը»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը, ապա հավելեց, որ ՀՀԿ-ն իր առջև չի դրել խնդիր՝ կիրառել վարչական լծակներ, այլ հետապնդում է միայն կազմակերպչական նպատակներ:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Էդուարդ Շարմազանովը դուրս է մնացել շտաբի աշխատանքներից, ինչպես գրում է մամուլը՝  Վահրամ Բաղդասարյանը հերքեց:

«Ո՞վ ասաց, որ նրա հարաբերությունները վատ են, շատ էլ լավ հարաբերություններ ունի վարչապետի հետ, նույնիսկ՝ ինձանից լավ»,- ասաց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ