24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը ազատ համացանց ունեցող երկիր է. Freedom House

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցը երկրներում համացանցի ազատության վերաբերյալ։ Համաձայն զեկույցի՝ Հայաստանը ազատ համացանց ունեցող երկիր է:

Զեկույցում ընդգրկված 88 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը։ Հարեւան երկրներից Ադրբեջանը 56-րդն է, Թուրքիան՝ 58-րդ հորիզոնական, նրանք մասնակի ազատ երկրների շարքում են: Իրանը 87-րդ հորիզոնականում է՝ որպես անազատ համացանց ունեցող երկիր, իսկ Վրաստանն ազատ համացանցով 21-րդն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ