23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ից դուս եկածներն էլ գործըներ չեն

Դեկտեմբերի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարին բացի ՀԱԿ անդամ քաղաքական ուժերից, ներկա կլինեն նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն խմբակցությունները: ՀՀՇ համագումարին ՀԱԿ-ի շարքերը լքած կուսակցություններն ու գործիչները չեն հրավիրվել:

Այս  մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Մեր դիտարկմանը, թե ինչո՞վ է պայմանավորված վերջիններիս իրենց համագումարին չհրավիրելու հանգամանքը, նրանց հետ ՀՀՇ-ն համագործակցության եզրեր չի՞ տեսնում, Արամ Մանուկյանը պատասխանեց.՛՛Ես ասացի ում ենք հրավիրել, ովքեր են մեր գործընկերները՛՛:

ՀՀՇ համագումարին, իհարկե, ներկա կլինի նաեւ ՀՀ առաջին  նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը. ՛՛Ինքը ստացել է թիվ մեկ մանդատը՛՛: Արամ Մանուկյանը դժվարացավ նշել՝ Տեր-Պետրոսյանը ելույթ կունենա՞, թե ոչ, բայց եւ չբացառեց:

ՀՀՇ համագումարի օրակարգում ՀՀՇ վարչության վերջին երկու տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունը կներկայացվի, կընտրվի, ՀՀՇ վարչության նոր կազմը, որն էլ իր հերթին կընտրի վարչության նոր նախագահ:

Համակարգի օրակարգային հարցերից մեկն էլ ներկա քաղաքկաան իրավիճակի գնահատականն է: Քաղաքական իրավիճակի քննարկման եւ ելույթների արդյունքում ՀՀՇ համագումարը բանաձեւ կընդունի, կանդրադառնա նաեւ նախագահական ընտրություններին մասնակցության հարցին:

Արամ Մանուկյանն ասաց, որ ԲՀԿ-ի չմասնակցելն ընտրություններին եւ Օսկանյան-Զուրաբյան աղմկահարույց գաղտնալսումը որեւէ էական ազդեցություն չի կարող ունենալ ՀՀՇ համագումարի որոշումների վրա: Նրա խոսքով, քաղաքական զարգացումները ընդամենը կարող են օգնել կամ՝ ոչ, բայց չազդել իրենց որոշումների վրա:

Հ.Գ. Նյութը պատրաստման փուլում էր, երբ հայտնի դարձավ, որ ՀԱԿ նդամ, ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը միառժամանակ դադարեցնում է իր մասնակցությունը ՀԱԿ քաղխորհրդում եւ հայտարարում նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, ընդ որում, ոչ որպես ՀԱԿ թեկնածու: Այս հայտարարության վերաբերյալ ոչ Արամ Մանուկյանից, ոչ էլ ՀԱԿ մյուս գործիչներից  Henaran.amին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

Պարոն Մանուկյանը խնդրեց ավելի ուշ զանգել՝ զբաղված լինելու պատճառաբանությամբ, իսկ Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանին եւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ