25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գաղտնալսման դասը

”Հիմնական դասն այն է, որ երբ քաղաքական երկխոսությունն անցկացվում է ոչ հրապարակային, այսպիսի ավարտ է ունենում”,-Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորներ Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի` համացանցում հայտնված, ապա հեռացված գաղտնազերծված ձայնագրության մասին ասաց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Վերջինիս կարծիքով` միայն հրապարակային քննարկումներն են ապահովագրում նման դեպքերից, քանի որ այսօրվա տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս ամեն ինչին ծանոթանալ: ”Բայց եթե դու փոխարինում ես քաղաքական հանրահայտ խորհրդակցությունները սրճարանային հատուկ առանձնազրույցի, դու ընդամենը այդ կոնսուլտացիաների բովանդակությունը ծածուկ ես դարձնում հասարակությունից”,-նկատեց Հովհաննիսյանը: Իսկ հիմա արդեն հասարակությանը պարզ է դառնում ընդդիմության իրական դեմքը:

Քաղաքագետի կարծիքով` այդ ձայնագրության միջոցով ցույց տրվեց այն գաղտնի խորհրդակցությունների առկայության մասին, որ 1-2 ամիս առաջ սկսեցին վարել ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

“Նրանք գաղտնի հանդիպումներ են ունենում ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի հետ , իսկ հասարակությունը տեղեկացված չէ, դրանով իրենք իրենց զրկում են հասարակական աջակցությունից”,-իր տեսակետն արտահայտեց Հովհաննիսյանը և շարունակեց.

”Հասարակությունը պետք է մրցավար լինի ու հասկանա, թե որքանով են ազնիվ ու շիտակ այդ հարաբերությունները, և որքանով են բխում հասարակության շահերից ու երկրի առջև ծառացած իրական խնդիրների լուծումներից”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ