24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ մամուլի հրապարակումները հիմք չեն ընդունվում. ԱԺ էթիկայի հանձնաժողովը նոր նախագահ ունի

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նորանշանակ նախագահ Վահան Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում չցանկացավ գնահատական տալ հանձնաժողովի նախորդ նախագահի աշխատանքին: Ըստ նրա՝ հանձնաժողովի պասիվ աշխատանքը կարող է պայմանավորված լինել դիմումների քանակի պատճառով: Հիշեցնենք, նախկինում հանձնաժողովը նախագահում էր Արփինե Հովհաննիսյանը:

«Վստահ եմ, որ հանձնաժողովը քննարկել է բոլոր այն դիմումները, որոնք համապատասխանել են կանոնակարգ օրենքի պահանջներին»,- ասաց պատգամավորը: Խոսելով իր գործունեության մասին՝ նա վստահեցրեց, որ լինելու է անկողմնակալ և դիմումները ընդունելու է ոչ թե պայմանավորված անձերով կամ կուսակցություններով, այլ օրենքի պահանջներին համապատասխան:

Արդյոք նպատակահարմար չէ օրենքը փոփոխել և ուսումնասիրել նաև մամուլի հրապարակումները, երբ դրանց վերաբերյալ դիմումները բացակայում են՝ Բաբայանն արձագանքեց.

«Կարծում եմ պետք է զգույշ վերաբերվել հարցին, քանի որ մամուլի ոչ բոլոր հրապարակումներն են արդարացի, որպեսզի հիմք հանդիսանան նման լրջագույն հարթակում հարցի քննարկման համար: Եթե մամուլը լիներ ավելի պատրաստված, կհամաձայնվեի նման դիտարկման հետ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ