20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շոկ. ձերբակալվել են Իսլամական պետության անդամ ՀՀ քաղաքացիներ

Եգիպտոսի հատուկ ծառայության աշխատակիցները Կահիրեում ձերբակալել են «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման մի շարք զինյալների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Եգիպտոսի հանգստավայրերում: Իսլամիստները Եգիպտոս են ժամանել Լիբիայից: Ձերբակալվածների թվում են եղել Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Սերբիայի ու Բելառուսի քաղաքացիներ, հայտնում է РИА Новости:

Տեղի հատուկ ծառայությունների տվյալներով` ահաբեկիչները հետևել են կարևոր զբոսաշրջային օբյեկտներում՝ Գիզայի բուրգերում, մայրաքաղաքի զվարճանքի կենտրոններում, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքներում ու զբոսանավերում անցուդարձին: Նրանց մոտ հայտնաբերել են զենք, Եգիպտոսի ոստիկանական և բանակային հագուստ, ինչպես նաև ԻՊ խորհրդանիշով հագուստ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ